Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքը
Աշխարհ
Counterpoint Research (CR) վերլուծական ընկերության տվյալներով՝ սմարթֆոնների համաշխարհային շուկայի վաճառքները նվազել են՝ հասնելով վերջին 13 տարվա ամենացածր մակարդակին։
Հաշվետվության համաձայն՝ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով կրճատվել են 11 տոկոսով, ինչը ոլորտի ամենավատ ցուցանիշն է 2013 թվականից ի վեր։ Հիմնական պատճառը DRAM և NAND հիշողության չիպերի դեֆիցիտն է, որի հետևանքով դրանց գները կտրուկ աճել են։
Չնայած շուկայի անկմանը, Samsung-ը պահպանել է առաջատարի դիրքը՝ մեծացնելով իր մասնաբաժինը 20-ից մինչև 24 տոկոս։
Երկրորդ տեղում է Apple-ը, որի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում աճել է 17-ից մինչև 20 տոկոս։ Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև չինական Xiaomi, Oppo և Vivo ընկերությունները։
Counterpoint Research-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները կնվազեն ևս մոտ 14 տոկոսով, իսկ հիշողության չիպերի պակասը կարող է պահպանվել նաև 2027 թվականին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար