Շիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ
Հայաստան
Շիրակի մարզում շան հաչելու պատճառով ծագած վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գյումրու Պարույր Սևակի փողոցում։ Տեղեկություն ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության պարեկային և համայնքային ոստիկանության ծառայողները։
Իրավապահները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել հինգ անձի։
Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը սկսվել է շան հաչելու պատճառով՝ շան տիրոջ և 39-ամյա տղամարդու միջև, այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել երեք անձ։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել