Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերը
Հայաստան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 14-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակության հետ՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմայի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ողջունել է Հայաստանում առաքելության ստեղծումն ու տեղակայումը՝ ընդգծելով Եվրամիության կողմից վերջին տարիներին Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը և երկրի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները։ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ պետական կառույցների և առաքելության միջև արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի վերջինիս առջև դրված խնդիրների հաջող իրականացմանը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար