Քոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հայաստան
Հուլիսի 15-ից Երևանում՝ Քոչարյան փողոցում, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։ Մասնավորապես՝ Քոչարյան փողոցի 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելվելու է։
Փոփոխությունը նպատակ ունի բարելավել երթևեկության կազմակերպումն ու բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը․ հայտնում է Երևանի քաղաքապետարանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)