Ուռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշները
Հասարակություն
Ուռուցքաբան Վիոլետա Պուրցխվանիձեն զգուշացրել է, որ ինքնազգացողության աննշան փոփոխությունները երբեմն կարող են լինել ուռուցքային հիվանդությունների վաղ նշաններ։ Այդ մասին նա հայտնել է aif.ru-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ ուշադրության արժանի են հանգստից հետո չանցնող քրոնիկական հոգնածությունը, երկարատև բորբոքային գործընթացները, չանցնող հազը, ձայնի խռպոտությունը, ինչպես նաև բերանի խոռոչում սպիտակ փառը, որը չի վերանում հիգիենիկ խնամքից հետո։
«Այս ախտանիշներից շատերը կարող են անվնաս թվալ, սակայն երբեմն վկայում են լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի մասին», — նշել է մասնագետը։
Պուրցխվանիձեն հավելել է, որ վտանգի ազդանշան կարող են լինել նաև դաշտանային ցիկլի խանգարումները, անսովոր արյունային արտադրությունները, մաշկի կամ լորձաթաղանթների երկարատև քորը, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի (HPV) դրական թեստը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այս ախտանիշները շատ դեպքերում կապված չեն քաղցկեղի հետ, սակայն որոշ իրավիճակներում կարող են վկայել նախաքաղցկեղային փոփոխությունների կամ չարորակ ուռուցքների մասին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար