Թրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է վերանայել Միացյալ Նահանգների՝ գործընկեր երկրներից գանձվող 20 տոկոսի փոխհատուցման վճարի մեխանիզմը։ Նրա խոսքով՝ այն կփոխարինվի առևտրային և ներդրումային նոր համաձայնագրերով, որոնք կկնքվեն հատկապես Պարսից ծոցի երկրների հետ։
Թրամփը նշել է, որ այս մոտեցումը Միացյալ Նահանգներ կբերի միլիարդավոր դոլարների ներդրումներ՝ նպաստելով նոր գործարանների, արտադրական հզորությունների և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանը։
Նրա գնահատմամբ՝ այդ համաձայնագրերը շահավետ կլինեն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ գործընկեր երկրների համար՝ ամրապնդելով տնտեսական համագործակցությունը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար