Կրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը
Աշխարհ
Կրասնոդարի օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից նշել են, որ սահմանափակումները մտցվել էին թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Սահմանափակումները գործել են Մոսկվայի ժամանակով 13:45-ից և տևել մոտ երեք ժամ։
Մինչ այդ նմանատիպ միջոցառումներ Կրասնոդարի օդանավակայանում կիրառվել էին նաև հուլիսի 14-ին՝ ժամը 09:40-ին (Մոսկվայի ժամանակով)։ Այդ ժամանակ օդանավակայանը շուրջ երկու ժամ չէր ընդունում և չէր ուղարկում ինքնաթիռներ։
Օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների դեպքում թռիչքները հաճախ հետաձգվում կամ չեղարկվում են։ Չվերթի ուշացման դեպքում ուղևորները կարող են տեղեկություն ստանալ պատճառների և մեկնելու մոտավոր ժամի մասին՝ գրանցման կետում կամ տեղեկատու ծառայությունից։
Սպասման տևողությունից կախված՝ ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին ապահովել խմիչքով և սննդով։ Թռիչքը հաջորդ օր տեղափոխվելու դեպքում փոխադրողը պետք է տրամադրի հյուրանոց և տեղափոխում։ Այս կանոնները սահմանված են Ռուսաստանի օդային օրենսգրքով և միջազգային կարգավորումներով։ Այս մասին տեղեկանում ենք 24news-ից:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար