ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ վերջին ռազմական լարվածության սրման առնչությամբ և բոլոր կողմերին կոչ արել վերադառնալ կառուցողական երկխոսության։ Այս մասին նշվում է նախարարության հայտարարության մեջ՝ Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկու և Իրանի ԱԳՆ մարդու իրավունքների գլխավոր վարչության պաշտոնակատար տնօրեն Համիդ Ահմադիի հանդիպումից հետո։
«Ռուսական կողմը հայտնել է իր խոր մտահոգությունը Իրանի շուրջ զարգացումների և ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Վերահաստատվել է երկխոսության վերականգնման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով», — ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջազգային մարդու իրավունքների օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան հարթակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի շրջանակում։
ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Համիդ Ահմադիի այցը Մոսկվա իրականացվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև երկկողմ խորհրդակցությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար