Թրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու իր առաջարկին։
Վաշինգտոնում Իրաքի վարչապետ Ալի ալ-Զեյդիի հետ հանդիպման ընթացքում լրագրողների հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ սկզբում այդ գաղափարը ճիշտ էր համարում։ Խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից նեղուցում անվտանգ նավագնացություն ապահովելու դիմաց փոխադրվող բեռի արժեքի 20 տոկոսի չափով վճար սահմանելուն։
Թրամփի խոսքով՝ հետագայում իր հետ կապ են հաստատել Պարսից ծոցի երկրների ղեկավարները, որոնք առաջարկել են հարցը լուծել այլ եղանակով։ «Մենք կցանկանայինք դա անել այլ ձևով», — ասել է ԱՄՆ նախագահը։
TASS-ի փոխանցմամբ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվել է Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարից։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար