Ռուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ
Աշխարհ
Ռուսաստանի՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բրյուսելը շարունակում է հրապարակայնորեն անհիմն մեղադրանքներ ներկայացնել Մոսկվայի հասցեին՝ փոխարենը հրաժարվելով կիբերանվտանգության ոլորտում մասնագիտական և կառուցողական համագործակցությունից։
«Ստիպված ենք արձանագրել, որ Եվրոպական միությունը, նախընտրելով մեր երկրի հասցեին հրապարակայնորեն անհիմն մեղադրանքներ հնչեցնելու մարտավարությունը, շարունակում է խուսափել կիբերանվտանգության հարցերով մասնագիտական և կառուցողական համագործակցությունից։ Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ կողմին 2026 թվականի հուլիսի 14-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում կայացած հանդիպման ընթացքում», — TASS-ին հայտնել է ՌԴ առաքելության ներկայացուցիչը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրամիությունը երկուշաբթի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց՝ նրան վերագրելով «չարամիտ կիբերգործունեություն»։
Ի պատասխան՝ ռուս դիվանագետները նշել են, որ հենց Ռուսաստանն է նախաձեռնել և ակտիվ մասնակցություն ունեցել 2024 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված կիբերհանցագործությունների դեմ կոնվենցիայի մշակմանը և մշտապես հանդես է եկել կիբերտարածության խաղաղ օգտագործման օգտին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար