Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգեր
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է շուրջ 300 Patriot զենիթահրթիռային համակարգ։ Նրա խոսքով՝ նման ծավալի պաշտպանական միջոցները թույլ կտան ապահովել երկրի անվտանգությունը ձմեռային շրջանում։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան շարունակում է բանակցությունները արևմտյան գործընկերների հետ՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալու նպատակով։ Նա նշել է, որ առաջնահերթ խնդիր է բնակչության և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել դաշնակիցներին արագացնել ռազմական օգնության մատակարարումները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն երկրի պաշտպանունակության համար։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար