«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել
Հայկական Մամուլ
Հրապարակը գրում է.
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։
Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են «Զվարթնոց» օդանավակայանում եւ ծանուցագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով, մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։
Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն՝ ապարդյուն։ ՊՆ աղբյուրներից տեղեկացանք, որ պլան է դրված՝ պոստ պահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով՝ դրսից եկողների հաշվին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար