Պուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվել Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումից Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր Հարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. Սիմոնյան Աքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրները Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար Կհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշը Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել 

«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր

Հայկական Մամուլ

Հրապարակը գրում է.

Հունիսի 7-ի ընտրություններից հետո ներիշխանական բուռն խմորումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանը նախ որոշել է երկու առանցքային կուսակցականների չեզոքացնել, եթե չասենք՝ երեք։ Առաջինը Ալեն Սիմոնյանն էր, որի նկատմամբ անարգանքն անգամ ՔՊ-ում չեն կարողանում հասկանալ։ Մինչեւ վերջին օրը բոլորը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, համոզված են եղել, որ ԱԺ նախագահի պաշտոնը նրանն է, իսկ երբ վարչության նիստից ժամեր առաջ տեղեկացել են, որ Փաշինյանը որոշել է փակ քվեարկություն անցկացնել ԱԺ նախագահի 3 թեկնածուների միջեւ, հասկացել են, որ որոշել է Սիմոնյանին «քցել»։

Երկրորդ անձը Արայիկ Հարությունյանն է դառնալու, որին Փաշինյանը որոշել է գործուղել ԱԺ՝ որպես շարքային պատգամավոր։ Եվ երրորդը ՔՊ հնաբնակներից Մխիթար Հայրապետյանն է, որը չի վերանշանակվի ԲՏԱ նախարարի պաշտոնում, չնայած օրեր առաջ Փաշինյանն ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու։
Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ճյուղ առ ճյուղ, անհատ առ անհատ որոշել է անդրադառնալ բոլորին եւ որոշել, թե ով որտեղ ու ինչ կարգավիճակ պետք է զբաղեցնի առաջիկա տարիներին։ Ընդ որում, նրա չափանիշները ոչ մեկին հասկանալի չեն՝ կարող է մարդը մի առիթով մի նախադասություն ասած լինի, եւ դա լինի պատճառը, կամ՝ դրսից եկած մի հրահանգ, կամ՝ ինչ-որ մեկը մի բան շշնջացած լինի ականջին, եւ նա դրան հավատացած լինի։ Մի խոսքով՝ անհասկանալի, անկանխատեսելի մարդու որոշումներ։

Տեղեկացանք, որ ուշագրավ վերադասավորումներ են ընթանում նաեւ Կոտայքի մարզում։ Երեկվա համարում գրել ենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ առաջնորդը որոշել է խորհրդարան բերել՝ պատգամավորի կարգավիճակով, ավելին՝ թիմի ներսում խոսում են, որ Փաշինյանը խոստացել է նրան ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ թերեւս սա է պատճառը, որ Միքայելյանն իր թեկնածությունն է առաջադրել։ Այս պաշտոնի համար առաջադրվել են նաեւ հանձնաժողովի գործող փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Թե ինչու է որոշել Սասուն Միքայելյանին խորհրդարան բերել, պատճառները, ըստ մեր աղբյուրի, տարբեր են։ Նախ, որ առաջիկայում Ալիեւի հերթական հրահանգը կատարելու շրջանակներում մտադիր է ԵԿՄ-ն լուծարել, եւ երկրորդ՝ Փաշինյանը որոշել է մարզի ղեկավարումը կրկին թողնել ծնունդով Կոտայքի մարզից մեկ այլ կարկառուն ՔՊ-ականի՝ Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության տիրույթում, ուստի որոշել է սիրաշահել Միքայելյանին պատգամավորական եւ հանձնաժողովի նախագահի մանդատով։ Բացի այդ, Միքայելյանը Փաշինյանի համար, որքան էլ զարմանալի թվա, կառավարելի պատգամավոր կլինի․ բանն այն է, որ անցած տարիներին Միքայելյանն ու իր գերդաստանը Կոտայքում «մանվելգրիգորյանություն» են արել, եւ ամեն ծառութուփ նրանց տնօրինության տակ է, եւ միայն Փաշինյանի բարյացակամության շնորհիվ է, որ այդ ամենը քրեական վարույթներ չի դառնում, բայց չկա երաշխիք, որ ինչ-որ պահի չի դառնա։ Մեզ պատմեցին նաեւ, որ Միքայելյանի վաղեմի երազանքն է, որ աղջկա ամուսնուն՝ փեսային դարձնի մարզպետ, որը երկար տարիներ, մինչ օրս փոխմարզպետի պաշտոնն է զբաղեցնում։ Սակայն, որպեսզի մարզն ամբողջությամբ նրանց տիրապետության տակ չանցնի, փեսան չի նշանակվի, փոխարենը աներոջ սիրտը կշահեն մանդատով։

Վերադառնալով մարզի կառավարմանը՝ նշենք, որ գործող մարզպետ Ահարոն Սահակյանին եւս պատրաստվում են խորհրդարան գործուղել։ Ասում են՝ Սահակյանը, որ ներկայում արձակուրդում է, ինքն է տենչում մանդատը վերցնել, քանի որ չի ձգում մարզպետի պաշտոնին։ Նա չնայած համարվում էր Ռոմանոս Պետրոսյանի կադրը, սակայն Միքայելյանների դեմ դուրս չի եկել եւ հարկ եղած դեպքում էլ անցել է նրանց թրի տակով, տեղի տվել գերդաստանի ծավալապաշտական ցանկություններին։

Այժմ մարզպետի հավանական թեկնածու է դիտարկվում ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը ցուցակում 66-րդն է։ Ասում են՝ նա էլ է ցանկանում խորհրդարան գնալ, սակայն նրան մարզպետի պաշտոնում ուզում է տեսնել Ռոմանոս Պետրոսյանը՝ հավատալով, որ Ստեփանյանը մի անգամ եկել է Սասուն Միքայելյանի հախից, հիմա էլ կգա։ Բանն այն է, որ Ստեփանյանը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, Միքայելյանն է նրա անունը տարիներ առաջ գրել տվել «Իմ քայլի» ցուցակում, բայց ընտրություններից հետո ընկերոջ դստերը խնդրել է, որ հրաժարվի՝ չմտնի խորհրդարան, քանի որ ինքը մտնում է, եւ սիրուն չէ, որ իր բերած մարդն էլ մտնի։ Լիլիթ Ստեփանյանը չի լսել Միքայելյանին, ասում են՝ նրան դուխ է տվել Ռոմանոսը, որից հետո հայրիկի ընկերոջ հետ ճանապարհները հեռացել են, եւ Ստեփանյանն ամբողջովին գործել է Ռոմանոսի կուրացիայի ներքո։ Ի դեպ, Ստեփանյանն իրեն պահում է Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի պես, եթե դրա կարիքը զգացվում է, նա պատրաստ է ամենակեղտոտ հայտարարություններն անել ընդդիմության, Վեհափառի, իշխանության այլ ախոյանների հասցեին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից
Ամենադիտված