Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներ
Լուսանկարներ
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ:
Զորակոչիկներին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ են մաղթել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի Բերդի տարածքային զինվորական կոմիսար Անդրանիկ Բաբայանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը:
Համայնքապետարանի կողմից զորակոչիկներին փաթեթներ են հանձնվել:
«Սիրելի՛ զորակոչիկներ, խաղաղ, անվտանգ և պատվաբեր ծառայություն ենք մաղթում՝ հիշեցնելով, որ համայնքը հպարտ է ձեզնով»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար