Կառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգը
Հայաստան
Կառավարությունը նախատեսում է սահմանել Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում։
Նախագծով 2023 թվականի հունիսի 1-ի որոշումը կհամապատասխանեցվի «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին՝ «ոստիկանության զորքերի ծառայողներ» ձևակերպումը փոխարինելով «ոստիկանության գվարդիայի ծառայողներ» ձևակերպմամբ։
Հավելավճարների չափերը, կախված պաշտոնից, զինվորական կոչումից և ատեստավորման գնահատականից, կկազմեն 95 հազարից մինչև 560 հազար դրամ։ Ամենաբարձր՝ 560 հազար դրամ հավելավճարը կտրամադրվի գնդապետի կոչումով բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողներին՝ «գերազանց» գնահատականի դեպքում։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար