ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամը
Հայաստան
Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր՝ 50 դրամ անվանական արժեքով արծաթե ներդրումային դրամը։
Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, ձիթենու ճյուղը կտցին պահած աղավնին և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին։
Նոր թողարկումը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի խորհրդանշական արժեքները ներդրումային դրամահատման միջոցով։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար