Թուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանը
Հայաստան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի 2026 թվականի գործունեության ծրագրում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության, բարեկեցության և անվտանգության ապահովման համար թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է ընթանան փոխկապակցված և համակարգված։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև վերահաստատել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին՝ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)