Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Դոհա՝ Քաթարի նախկին էմիրին պատվի արժանացնելու համար
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դոհա՝ հարգանքի տուրք մատուցելու և ցավակցություն հայտնելու Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք կմատուցի հանգուցյալ միապետին։ Կատարը հայտարարել է ազգային սգի օր՝ շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ։
Ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին ցավակցություններ է ընդունում Դոհա ժամանող օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներից, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներից։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին