Semafor. Թրամփը լուրջ չի վերաբերվում սպանության սպառնալիքներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ քննարկում է իր կյանքի դեմ մահափորձերի սպառնալիքը, բայց հազվադեպ է այս թեման բարձրացնում անձնական զրույցներում և կատակում դրա մասին, հաղորդում է Semafor-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ պորտալի՝ Թրամփը հազվադեպ է «լուրջ քննարկում մահափորձի ռիսկը»։ Սպիտակ տան աղբյուրի խոսքով՝ նա նախընտրում է կատակել այդ թեմայի շուրջ, երբ այն բարձրացվում է զրույցի ժամանակ։ Աղբյուրը հավելել է, որ Թրամփը կատակում է, որ «ոչ ոք իրեն չի զգուշացրել նախագահների առջև ծառացած վտանգների մասին», և նա չէր առաջադրվի նախագահի պաշտոնում, եթե նախապես իմանար դրանց մասին։
Ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել էր, որ ինքը Իրանի «թիվ մեկ թիրախն» է։ «Բայց ես երբեք չեմ լսել, որ նա Իրանի մասին հանդիպումների ժամանակ ասի. «Մենք պետք է դա անենք, որովհետև նրանք ուզում են սպանել ինձ»։ Նա երբեք քաղաքական որոշումներ չի կայացրել դրա հիման վրա։ Բայց, իհարկե, նա ընդունում է, որ դա այդպես է», - Semafor-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին