Անահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը
Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին հանդիպել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրիի հետ։
Հանդիպման ընթացքում ՄԻՊ-ը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների պաշտպանության, աշխատանքային իրավունքների, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակում իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանը նշել է, որ թեև մի շարք ոլորտներում արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են շարունակական աշխատանք։
Պաշտպանը կարևորել է նաև ատելության խոսքի դեմ պայքարը և մարդու իրավունքների կրթության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջազգային համագործակցության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում՝ վերահաստատելով փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին