2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿ
Արտակարգ Պատահար
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է 2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ իրականացված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննությամբ պարզվել է, որ սպանությանը օժանդակություն ցուցաբերած անձը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, որոնց արդյունքում ամբողջացվել են դեպքի հանգամանքները։
Քրեական վարույթի նյութերը սահմանված կարգով ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին