ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերին
Աշխարհ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածների թիրախը եղել են ափամերձ պաշտպանության համակարգերը, ինչպես նաև Մեծ Թոմբ կղզում գտնվող թևավոր հրթիռների պահեստավորման և արձակման վայրերը։
Հրամանատարության տվյալներով՝ հարվածները ավարտվել են արևելյան ժամանակով ժամը 7:30-ին (Մոսկվայի ժամանակով 14:30) և տևել են մոտ 90 րոպե։
«CENTCOM-ի ուժերը կիրառել են ճշգրիտ կառավարվող զինամթերք ափամերձ պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Մեծ Թոմբ կղզում գտնվող թևավոր հրթիռների պահեստավորման և արձակման վայրերի դեմ», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել