Վահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրին
Հայաստան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալ Թանիի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ երկրի նախկին էմիր, Հայր-էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին