Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով
Հասարակություն
Երևանի բնակիչ 22-ամյա Ա․ Ի․-ն հայտնում է, որ հուլիսի 6-ին Նելսոն Ստեփանյան փողոցի 5/5 շենքի հարակից տարածքով մանկասայլակով անցնելիս, ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով, իր 5 ամսական երեխան ընկել է ասֆալտին, ինչպես հայտնում է Shamshyan.com-ը
Մոր խոսքով՝ երեխային նախ տեղափոխել են «Վիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ նրա, հայտնել են, որ լուրջ խնդիր չկա և ուղարկել տուն։ Սակայն հետագայում նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, ինչպես նշում է մայրը, երեխայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ցնցում, իսկ հետազոտությունների ընթացքում նաև՝ կիստա, որի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։
Անի Իբոյանը պնդում է, որ դեպքից անմիջապես հետո ճանապարհի վնասված հատվածը հողով լցվել է։ Նա նաև դժգոհում է, որ մինչ օրս որևէ պատասխանատու անձ, իր խոսքով, պատասխանատվություն չի կրել, իսկ իր դիմումները տարբեր կառույցներ արդյունք չեն տվել։Մայրը նշում է, որ երեխան դեռևս առողջական խնդիրներ ունի և ցանկանում է, որ դեպքը ստանա իրավական գնահատական, իսկ պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին