Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։
Տեսչական ստուգման ընթացքում, որը իրականացվել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, արձանագրվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրական տարածքի պատերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, առաստաղը եղել է փայտյա և չլվացվող նյութից, իսկ սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերեսներն ու հացաթխման պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին