Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունը
Հասարակություն
«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (գ. Երևան, Նալբանդյան59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Այսպես՝
- սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեն ամբողջական վերանորոգման կարիք,
- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին