Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ
Հայաստան
Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով այն ավելի ընդլայնելու։
Զրուցակիցները քննարկել են նաև «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևին, ինչպես նաև Երևանում այս տարի կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումին։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին