ԵՄ-ն ևս 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Աշխարհ
Եվրամիությունը լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների ֆինանսավորման համար․ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն ներգրավել է 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, որի հիմնական մասը կուղղվի պաշտպանական ոլորտին։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ հունիսի 30-ին տրամադրվել է առաջին՝ 4 միլիարդ եվրոյի փաթեթը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի ոլորտի համար և համարվում է խոշորագույններից մեկը։
«Այսօր ցանկանում եմ հայտարարել ևս 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ անօդաչու թռչող սարքերի համար»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Բացի այդ, Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը լրացուցիչ 920 միլիոն եվրո կհատկացնի ձմռանը նախապատրաստվելու նպատակով: Այս մասին հայտնում է abc-ին:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին