Բուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է՝ ռումբի սպառնալիքի պատճառով
Աշխարհ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է որպես կանխարգելիչ միջոց՝ ռումբի մասին հաղորդման պատճառով։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առավոտյան ստացված ահազանգից հետո անվտանգության ուժերը սկսել են համապատասխան գործողությունները, և նախագահի աշխատակազմի շենքից մարդկանց տարհանել են։
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ իրականացված ստուգումների արդյունքում որևէ վտանգավոր առարկա չի հայտնաբերվել, և հաստատությունը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։ Այս մասին տեղեկանում ենք ABC-ից:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)