Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան 

Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության առանցքային խոստումներից էր։ Սակայն Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գործունեության շուրջ կուտակված փաստերն ու հրապարակումները հարցեր են առաջացնում համայնքի ղեկավարի ունեցվածքի աճի, ընտանիքին փոխկապակցված ընկերությունների գործունեության, համայնքային գույքի տնօրինման և բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ։

Ո՞վ է Արմեն Գրիգորյանը

Արմեն Գրիգորյանը երկար տարիներ պետական համակարգում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 2000-2010 թվականներին ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, 2010-2012 թվականներին՝ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությունը, 2012-2020 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի Ստեփանավանի ծառայության պետը։

2020 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ստեփանավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել համայնքի ղեկավար։

Ստեփանավանում զրուցակիցները պնդում են, որ համայնքապետը վայելում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աջակցությունը, ինչը, նրանց խոսքով, նպաստում է նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը։

Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ քննադատություն

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ստեփանավանի համայնքապետարանը զոհված զինծառայողների ընտանիքներին, կանանց միամսյակի կապակցությամբ, հատկացրել է 50-ական հազար դրամ։ Մինչ այդ նույն ընտանիքները մայիսի 9-ի առիթով ստանում էին 10 հազարական դրամ։

Մի շարք հասարակական կազմակերպություններ այս քայլը գնահատել են որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։

Ահազանգ՝ համայնքային գույքի տեղափոխման վերաբերյալ

«Ժողովուրդ» օրաթերթը Ստեփանավանից տեղեկություններ է ստացել, որ Աշոտաբերդ թաղամասում ապամոնտաժված խողովակաշարերը, ճանապարհային բետոնե պանելները, ինչպես նաև քանդվող բազմաբնակարան շենքերից դուրս բերված փայտանյութը տեղափոխվել են համայնքի ղեկավարի կողմից վերահսկվող տարածք։

Խմբագրությունը հրապարակում է լուսանկարները։

Առանձնատուն, Lexus LX600 և հյուրանոց

«Ժողովուրդ»-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ Արմեն Գրիգորյանը կառուցել է շքեղ առանձնատուն, որի արժեքը, տարբեր գնահատականներով, կարող է հասնել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։

Նա շահագործում է նաև Lexus LX600 մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 100-130 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, համայնքի կենտրոնում ընթանում է հինգհարկանի հյուրանոցի շինարարություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ շինարարության թույլտվությունը տրամադրել է հենց համայնքապետարանը։

Խմբագրությունը հրապարակում է լուսանկարները։

Պարզաբանում ստանալու համար ArmLur.am-ի լրագրողը մի քանի անգամ զանգահարել է Ստեփանավանի համայնքապետարան, որտեղից մեր բոլոր զանգերին ի պատասխան փոխանցել են, որ Արմեն Գրիգորյանը նիստի է և չի կարող պատասխանել հարցերին։

Համայնքապետարանից նաև խոստացել են, որ Արմեն Գրիգորյանը նիստն ավարտելուն պես կպատասխանի ArmLur.am-ի հարցերին։

Արմեն Գրիգորյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք, Lexus և ավելի քան 20 մլն դրամ կանխիկ գումար

Արմեն Գրիգորյանը 2025 թվականին հայտարարագրել է ընդհանուր 6 անշարժ գույք։

Դրանց թվում են՝

  • Ստեփանավանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2002 թվականի հոկտեմբերի 16-ին՝ գնման եղանակով,
  • Ստեփանավանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով, ձեռք բերված 2011 թվականի հուլիսի 7-ին՝ գնման եղանակով,
  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարան, որում համայնքապետն ունի 1/4 բաժնային սեփականություն, ձեռք բերված 2019 թվականի դեկտեմբերի 6-ին,
  • Ստեփանավանում գտնվող հողամաս, ձեռք բերված 2009 թվականի մայիսի 15-ին,
  • Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող հողամաս, որը ձեռք է բերվել 2020 թվականի մարտի 18-ին՝ նվիրատվությամբ,
  • Լոռու մարզի Բերդ համայնքում գտնվող արտադրական նշանակության շինություն, որը ձեռք է բերվել 2025 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով՝ 1 մլն դրամով։

Միաժամանակ, 2025 թվականին Արմեն Գրիգորյանը օտարել է երկու անշարժ գույք՝ Ստեփանավանում գտնվող հողամաս և հասարակական նշանակության շինություն։ Երկուսն էլ նվիրատվության եղանակով փոխանցվել են կնոջը՝ Գայանե Ավետիսյանին, հայտարարագրում նշված արժեքը՝ 0 դրամ։

Համայնքապետը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 7-ին՝ գնման եղանակով։

Արմեն Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում կազմել են ընդամենը 1,007,838.6 դրամ։

Կանխիկ դրամական միջոցների մասով համայնքապետը տարվա սկզբում հայտարարագրել էր 24 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 20 մլն 500 հազար դրամ։

2025 թվականին Արմեն Գրիգորյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 5 մլն 951 հազար 819 դրամ։

Համայնքապետը նաև հայտարարագրել է վարկային պարտավորություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 29 մլն 473 հազար 738 դրամ, որից մեկը՝ 305 հազար 41 դրամ, իսկ մյուսը՝ 29 մլն 168 հազար 697 դրամ՝ հիպոտեկային վարկ՝ բնակարանի ձեռքբերման նպատակով։

Փոխկապակցված ընկերությունները շարունակում են հաղթել մրցույթներում

«Հետք»-ը մանրամասն անդրադարձել է Արմեն Գրիգորյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Սոճենի» և «Ստեփշին» ընկերությունների գործունեությանը։

«Սոճենի» ՍՊԸ-ն Արմեն Գրիգորյանը հիմնադրել է 2018 թվականին։ Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության բաժնեմասը նախ փոխանցել է դստերը, իսկ 2024 թվականից ընկերության միակ սեփականատերը դարձել է նրա կինը՝ Գայանե Ավետիսյանը։

Ընկերությունը տարբեր տարիներին հաղթել է պետական և համայնքային մրցույթներում, այդ թվում՝

  • Վանաձորի Ագարակ գյուղի դպրոցի վերանորոգման՝ շուրջ 56.3 մլն դրամ արժողությամբ ծրագրում,
  • Տաշիր համայնքի Նովոսելցովո և Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացման՝ 98.6 մլն դրամ արժողությամբ ծրագրում,
  • Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման՝ 190 մլն դրամ արժողությամբ աշխատանքներում (2024 թվական)։

Մյուս փոխկապակցված ընկերությունը՝ «Ստեփշին»-ը, տարբեր տարիներին պայմանագրեր է կնքել ինչպես Ստեփանավանի համայնքապետարանի, այնպես էլ համայնքային կառույցների հետ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականին Արմեն Գրիգորյանի կինը «Սոճենի» և «Ստեփշին» ընկերություններից ստացել է շուրջ 20 մլն դրամ եկամուտ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտում չի արձանագրել

2025 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Արմեն Գրիգորյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունների և Ստեփանավանի համայնքապետարանի հարաբերությունները։

Հանձնաժողովը արձանագրել է, որ «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Արմեն Գրիգորյանը դեռևս համայնքի ղեկավար չէր։ Նրա պաշտոնավարման ընթացքում կնոջ մասնակցությամբ ընկերությունների հետ համայնքապետարանը գնման պայմանագրեր չի կնքել, ուստի վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։

Հարցեր համայնքային ծախսերի արդյունավետության վերաբերյալ

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր 2026 թվականի հունվարի 14-ին նույն ծրագրի շրջանակում կնքված երկու պայմանագրերի։

Չայկովսկու և Մյասնիկյանի փողոցների հիմնանորոգման նախագծի փորձաքննության համար համայնքը վճարել է 259 999 դրամ, իսկ նույն նախագծի խորհրդատվական ծառայության համար՝ 600 հազար դրամ։

Այս տարբերությունը հարցեր է առաջացնում ծառայությունների արժեքի հիմնավորվածության, մրցակցության և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։

Քրեական սկանդալ

2024 թվականի հունվարին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով վնասել քաղաքապետարան դիմած քաղաքացուն, իսկ մինչ այդ անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել նրան։

Քաղաքապետը հերքել է մեղադրանքները։ Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարել է, որ քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, խոչընդոտել համայնքապետարանի աշխատանքը, և ոստիկանություն է դիմել հենց համայնքապետարանը։ Համայնքապետարանը փաստաբանի հայտարարությունը որակել է իրականությանը չհամապատասխանող։

Ընտրությունները տապալել է

ՔՊ-ում, չնայած Սուրեն Պապիկյանի հետ մտերմությանը, Արմեն Գրիգորյանի արձանագրած ընտրական արդյունքներից դժգոհ են։ «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ տվյալներից պարզել է, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3201 ձայն (42.57%), «Ուժեղ Հայաստան»-ը՝ 3207 ձայն (42.65%), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 330 ձայն (4.39%), իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 213 ձայն (2.83%)։

Ամփոփելով

Արմեն Գրիգորյանի պաշտոնավարման շուրջ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ նրա ունեցվածքի աճից մինչև ընտանիքին փոխկապակցված ընկերությունների տնտեսական ակտիվությունը, համայնքային գույքի տնօրինումը, բյուջետային ծախսերի հիմնավորվածությունն ու հանրային աղմուկ առաջացրած միջադեպերը։

Թեև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ այժմ իրավական խախտումներ չի արձանագրել, հրապարակված փաստերն ու առկա տեղեկությունները շարունակում են հանրային հետաքրքրության առարկա մնալ և պահանջում են առավել մանրամասն պարզաբանումներ ու հանրային հաշվետվողականություն։

Իսկ ինչո՞վ է զբաղված Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ կառույցում, ըստ հրապարակված տեղեկությունների, որևէ տեսանելի գործընթաց չկա ստեփանավանցիների աչքի առաջ հարստացած, կրկին ընտրվելու հավակնություն ունեցող քաղաքապետի վերաբերյալ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Ամենադիտված