Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան պայթյունի պատասխանատուն քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից
Թուրքիա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել 40-ամյա Էջեվիթ Շանլըն, ով ավելի վաղ քաղաքական ապաստան էր խնդրել Գերմանիայից, սակայն մերժում ստացել. հայտնում է AFP-ն:
Շանլըն «Ժողովրդի ազատագրության հեղափոխական ճակատ» մարքսիստական կուսակցության անդամ է և 1997-ին արդեն մեկ անգամ դատապարտվել էր ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով, սակայն հետագայում ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ բժիշկները հաստատել էին, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որոնք հալյուցինացիաներ են առաջացնում:
2001թ. նա Գերմանիայից քաղաքական ապաստան էր խնդրել, սակայն մերժում էր ստացել նրա հիման վրա, որ չի ենթարկվել քաղաքական հալածանքների:
ԶԼՄ-ների տվյակներով՝ իշխանությունները նրա նկատմամբ հսկողություն չէին սահմանել՝ համարելով, որ վերջինս վտանգ չի ներկայացնում: 2 շաբաթ առաջ նա Գերմանիայից անօրինական ճանապարհով Հունաստանով ժամանել էր Ստամբուլ և ստանալով կեղծ փաստաթղթեր՝ մեկնել Անկարա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում 2 մարդ է մահացել, ևս 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյունի ժամանակ սպանվածներն են եղել ահաբեկիչը և դեսպանատան պահակներից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)