Իրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները
Աշխարհ
Իրանի զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի ռազմական սպառնալիքների կամ ճնշման արդյունքում։
«Ամերիկայի կողմից Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին հավատարմությունը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի ինքնիշխան իրավունքների հարգանքը մեր պայմաններն են այս ծովային զարկերակը բացելու համար», – հայտարարել է նա։ Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը «կմնա փակ, մինչև Իրանի կամքը հարգվի»։
Թեհրանը Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում ձեռնարկված ցանկացած միջոցառում համարում է «որպես ինքնիշխանության խախտում, որը կկանգնեցվի զինված ուժերի կողմից», – նշել է Ակրամինիան։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին