Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվեն
Աշխարհ
Իրանի զինված ուժերը կհարվածեն Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի իրանական օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության՝ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանին բանակցությունները վերսկսելու վերջնաժամկետ չի տա, նախքան Միացյալ Նահանգները սկսի հարվածել իրանական կամուրջներին։
«Եթե ԱՄՆ-ի սպառնալիքը՝ հարձակվելու իրանական ենթակառուցվածքների վրա, իրականանա, ապա ամեն ինչ, ինչը կմնա անվնաս, այսինքն՝ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները, կենթարկվեն (Իրանի) զինված ուժերի ավերիչ հարվածների», - ասվում է Իրանի հրամանատարության հայտարարության մեջ, որը մեջբերել է երկրի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն։
Իրանի հրամանատարությունը նաև հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին