Թուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. Ֆիդան
Աշխարհ
Թուրքիան հույս ունի Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցում՝ չնայած դժվարին իրավիճակին, և կարծում է, որ հակամարտության կարգավորման հեռանկարները պահպանվում են, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Հնարավոր է՝ լույսն արդեն տեսանելի է այս խորը խավարի մեջ։ Հետևաբար, մենք հույս ունենք», - ասել է Ֆիդանը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Անկարան շարունակում է իր դիվանագիտական ջանքերը և հույս ունի բանակցային գործընթացի վերսկսման։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի կորցրել հրադադարի և հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու հույսը՝ չնայած շարունակվող դժվարություններին։
Նախարարը շեշտեց, որ Անկարան կշարունակի աշխատել բոլոր կողմերի հետ՝ խաղաղության ուղիներ գտնելու համար։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)