Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի ղեկավարին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի դիպուկահարների գումարտակի ղեկավարին, որը մասնակցել էր իսրայելական զորքերի վրա հարձակումներին, հայտնել է ԻՊՈւ մամուլի խոսնակի գրասենյակը։
«Երեկ (չորեքշաբթի), Գազայի կենտրոնական հատվածում ճշգրիտ հարվածի ժամանակ ԻՊՈւ ուժերը սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի դիպուկահարների գումարտակի հրամանատար Օմար Ահմեդ Աբու Քասեմին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Աբու Քասեմը մասնակցել է Գազայի հատվածում գործող ԻՊՈւ զորքերի վրա հարձակումներին։ Մամուլի խոսնակի գրասենյակը պնդում է, որ արմատականը փորձում էր վերականգնել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին