Վարորդներից սնունդ խնդրող արջուկներին վերադարձրել են վայրի բնություն
Ռուսաստան
Սախալինի Նոգլիկի շրջանում մեկ ամսվա ընթացքում ճանապարհի մոտ վարորդներից սնունդ խնդրող երկու արջուկներին վերադարձրել են բնական միջավայր։ Այդ մասին հայտնել է մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։
Արջուկները հաճախ դուրս էին գալիս մայրուղի, մոտենում մեքենաներին և սպասում, որ մարդիկ կերակրեն իրենց։ Շատերը ոչ միայն կերակրում էին կենդանիներին, այլև հատուկ գալիս էին նրանց լուսանկարելու և տեսանկարահանելու, ինչի հետևանքով վտանգ էր ստեղծվել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։
Նահանգապետի հանձնարարությամբ իրականացված հատուկ գործողության ընթացքում անտառային տնտեսության, Սախալինի կենդանաբանական այգու, անասնաբույժների և ճանապարհային ոստիկանության մասնագետները բռնել են արջուկներին և տեղափոխել մարդկանցից հեռու գտնվող անտառային տարածք։
Մասնագետների տվյալներով՝ արջուկները որբ չէին․ մայր արջը նրանց արդեն թողել էր ինքնուրույն կյանքի։ Սակայն մարդկանց կողմից շարունակական կերակրումը նրանց սովորեցրել էր սնունդ փնտրել ճանապարհի եզրին։
Տարածաշրջանի իշխանությունները կրկին կոչ են արել չկերակրել վայրի արջերին, քանի որ նույնիսկ փոքր տարիքում նրանք արագ ընտելանում են մարդկանց, ինչը հաճախ ավարտվում է ճանապարհատրանսպորտային պատահարներով, մարդկանց վնասվածքներով կամ կենդանիների բռնմամբ ու ոչնչացմամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ