Նիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասին
Աշխարհ
Նիդեռլանդների Լեսդեն քաղաքի մոտ գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում պղծված գերեզմանների վերականգնման աշխատանքները շարունակում են բարդ ընթացք ունենալ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Պատրիսիա վան Տրիխտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք կարմիր ներկով պղծել էին շուրջ 150 տապանաքար։ Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, իսկ մասնագետները ձեռնամուխ են եղել հուշահամալիրի մաքրման և վերականգնման աշխատանքներին։
Վան Տրիխտի խոսքով՝ վնասված տապանաքարերի մաքրումն ու վերականգնումը բարդ և ժամանակատար գործընթաց է, ուստի աշխատանքները դեռ շարունակվում են։
Նա նաև նշել է, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը կրկին կբացվի այցելուների համար։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին