Շանհայում հանդիպել են Սի Ծինփինը և Տոկաևը
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ով ժամանել էր մասնակցելու Արհեստական ինտելեկտի (ԱԻ) համաշխարհային համաժողովին, հաղորդում է «Սինհուա»-ն։
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի «Սիջիաո» հյուրանոցում։ Նրանց զրույցի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Արհեստական ինտելեկտի համաշխարհային համաժողովը և Արհեստական ինտելեկտի գլոբալ կառավարման բարձր մակարդակի համաժողովը մեկնարկում են Շանհայում հուլիսի 17-ին։ Միջոցառումների շարքը չինական մետրոպոլիսում կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին