Օմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը հանդիպել են Օմանի «KV Group» ընկերության ղեկավարության և Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։ Արման Խոջոյանը ներկայացրել է կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը և Հայաստանի այգեգործության ու ջերմատնային տնտեսությունների ներուժը։
«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման նկատմամբ։ Այցի ընթացքում նրանք կայցելեն հայկական մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ արտադրանքին և արտահանման հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, կազմակերպել B2B հանդիպումներ հայկական արտադրողների մասնակցությամբ և հստակեցնել հետագա գործնական քայլերը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին