Վենսը խոստովանել է, որ Սպիտակ տունը ձախողել է Էփշտեյնի գործը
Աշխարհ
ԱՄՆ-ին չի հաջողվել աշխատել հանրության հետ մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Ես սա ասում եմ միանգամայն անկեղծ, մենք ձախողվել ենք Էփշտեյնի գործի հետ կապված մեր հաղորդակցության մեջ», - ասել է Վենսը ամերիկացի կատակերգու, հեռուստահաղորդավար և մեկնաբան Ջո Ռոգանի փոդքաստում: Փոխնախագահը, սակայն, նշել է, որ սխալի պատճառը «ինչ-որ բան թաքցնելու» փորձը չէ։
Ըստ Վենսի՝ այն ժամանակվա գլխավոր դատախազ Փեմ Բոնդին չափազանցրել է առկա փաստաթղթերի քանակը։ Ավելի ուշ Թրամփի վարչակազմը պարզել է, որ շատ նոր տեղեկություններ չկան: Արդյունքում խարխլվեց հասարակության վստահությունը։ Բացի այդ, ինչպես նշել է Վենսը, ֆայլերի հրապարակումը սպասվածից ավելի երկար է տևել։
«Ընդհանուր առմամբ, մենք հրապարակել ենք այս բոլոր փաստաթղթերը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ