2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ)
Հասարակություն
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը:
Կարգելվի՝
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, շրջիկ առևտրի կետերում և տոնավաճառներում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։
Բացառություն կկազմեն՝
կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը,
երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերը։
Կարգելվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների վաճառքն ու առկայությունը՝
ափսեներ,
բաժակներ,
գդալներ,
պատառաքաղներ,
դանակներ,
ըմպելու և խառնելու ձողիկներ։
Բացառություն է սահմանվել միայն կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների դեպքում։
Ի՞նչն է փոխարինելու պլաստիկին
Որպես անվտանգ և շրջակա միջավայրի համար առավել բարենպաստ այլընտրանք առաջարկվում են՝
թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները,
թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը,
թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։
Սահմանված պահանջների խախտման դեպքում տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ․
առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում,
կրկնակի խախտման դեպքում՝ 100 000-ից 150 000 դրամ վարչական տուգանք։
Տեսանյութը` այստեղ՝


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ