Պետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին
Տնտեսություն
2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ՝ 8 համայնքում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ միջոցները կուղղվեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերին։ Ամենախոշոր համաֆինանսավորումները նախատեսված են Տավուշի (323,8 մլն դրամ) և Գեղարքունիքի (310,4 մլն դրամ) մարզերի ծրագրերի համար։
Նրա խոսքով՝ որոշման ընդունմամբ 2026 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 8,384 մլրդ դրամի, իսկ իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը կկազմի 15,65 մլրդ դրամ։
Ծրագրերը հիմնականում վերաբերում են ասֆալտապատմանը, գազիֆիկացմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցմանը, մանկապարտեզի շենքի կառուցմանը և ճանապարհների սալարկման աշխատանքներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ