Վերականգնողական աշխատանքների ժամանակ փլուզվել է Իտալիայի 100-ամյա դատարանի շենքը
Աշխարհ
Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքում փլուզվել է 1920-ականներին կառուցված տեղական դատարանի շենքը, հայտնում է ANSA-ն։
Փլուզվել է շենքի մոտավորապես մեկ քառորդը, որտեղ վերջին շրջանում իրականացվում էին վերականգնման և ընդլայնման աշխատանքներ։
Բոլցանոյի դատարանի նախագահ Ֆրանչեսկա Բորտոլոտին հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել վերակառուցվող հատվածի սյուների պատճառով։
Փլուզման պահին շենքի ներսում երեք մարդ է եղել, նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ