Հայաստան-Էստոնիա համագործակցությունը ՆԳ ոլորտում կխորանա
Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հուլիսի 14-ին ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև ՆԳ նախարարության մանդատի շրջանակում համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա զարգացման հետագա ուղղությունները։
Էստոնական կողմը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը՝ ընդգծելով երկարաժամկետ և գործնական ծրագրերի միջոցով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)