Կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի Երևանի կենտրոնական փողոցի վերանորոգմանը
Հասարակություն
Երևանի կենտրոնում գտնվող Ոսկերիչների փողոցի նորոգման համար կհատկացվի 545 մլն 519 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Կառավարությունից հայտնում են, որ միջոցներն անհրաժեշտ են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպման շրջանակում։
Նշվում է, որ անհրաժեշտ է ապահովել համաժողովի անցկացման վայր տանող և այն սպասարկող տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգ, հուսալի և պատշաճ վիճակը։
Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել Ոսկերիչների փողոցի նորոգման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ