Ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի որոշումը մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բախման վտանգը
Աշխարհ
Ֆինլանդացի քաղաքական գործիչ, «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ուկրաինային անօդաչու սարքերի ձեռքբերման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու որոշումը կարող է մեծացնել Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական բախման վտանգը։
Մեման X սոցիալական ցանցում գրել է, որ Կիև կատարած այցից հետո ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 10 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման նպատակով։
Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինայի համար որևէ լրացուցիչ սահմանափակում չի սահմանվել, և այդ որոշումը, իր գնահատմամբ, ևս մեկ քայլով մոտեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության վտանգը։ Մեման նաև Եվրամիությունն անվանել է «ռազմական միություն» և պնդել, որ Կիևին հերթական ֆինանսական աջակցությունը չի փոխի հակամարտության ընթացքը։
Հուլիսի 15-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելել էր Կիև, որտեղ հայտարարել էր Եվրամիության և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ինտեգրմանն ուղղված նոր նախաձեռնությունների մասին։ Նա նաև հայտնել էր, որ Բրյուսելն ու Կիևը ստորագրել են պաշտպանական արդյունաբերական համագործակցության նոր համաձայնագիր, որը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ