Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքը
Արտակարգ Պատահար
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաների հայելու ապակիների գողությունների շարքը։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեքենաների հայելու ապակիների գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները ստացվել են ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումն այս դեպքերի վերջինն էր։
Գողությունները հիմնականում կատարվել են գիշերային ժամերին, իսկ մեքենաների սեփականատերերին պատճառված վնասը կազմել է 50-ից 150 հազար դրամ։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դեպքերի հեղինակը նույն անձն է եղել՝ մեքենաների վրա թողած նույն տելեգրամյան հասցեի միջոցով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի Նազարբեկյան թաղամասի 16-ամյա բնակիչը։ Նա ապրիլի 12-ին հայտնաբերվել և տեղափոխվել է Մաշտոցի բաժին։
Պատանին ընդունել է ութ գողությունների կատարումը և հայտնել, որ Աջափնյակ վարչական շրջանում ևս կատարել է նմանատիպ այլ հափշտակություններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, շարունակվում են միջոցառումները՝ գողոնը հայտնաբերելու և բոլոր տուժածներին պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ