ԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը պարտավորեցրել է Google-ին բացել իր որոշ ծառայություններ OpenAI-ի և արհեստական բանականության այլ մրցակիցների համար՝ Թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջներին համապատասխան։
Ըստ Reuters-ի՝ Google-ը պետք է Android-ում հասանելի դարձնի 11 գործառույթ, որպեսզի մրցակից AI օգնականները կարողանան մրցակցել Gemini-ի հետ։ Բացի այդ, ընկերությունը պարտավոր կլինի որոշ անանունացված որոնողական տվյալներ տրամադրել նաև AI ծառայություններ մշակող ընկերություններին։
Google-ը քննադատել է որոշումը՝ հայտարարելով, որ այն կարող է վտանգել օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը, մինչդեռ ԵՄ-ում կարծում են, որ այս քայլը կխթանի մրցակցությունը և եվրոպացի օգտատերերին կապահովի ավելի մեծ ընտրության հնարավորություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ