Չինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջված
Համաշխարհային Մամուլ
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Չինաստանից Ռուսաստան պատրաստի կոսմետիկայի և օծանելիքի մատակարարումները հասել են 152,3 միլիոն դոլարի, ինչը 74 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ամենաարագ աճը գրանցվել է դեմքի մաշկի խնամքի միջոցների հատվածում, որտեղ մատակարարումներն աճել են 95 տոկոսով՝ հասնելով 54,5 միլիոն դոլարի։
Մասնագետների գնահատմամբ՝ աճը պայմանավորված է նրանով, որ ռուսական բազմաթիվ բրենդներ արտադրությունը տեղափոխում են Չինաստան՝ արտադրության արագության, բաղադրիչների լայն ընտրության և ավելի ցածր ծախսերի պատճառով։
Միաժամանակ նշվում է, որ Չինաստանը աստիճանաբար փոխարինում է ռուսական շուկայից հեռացած արևմտյան կոսմետիկ ապրանքանիշերին, իսկ մատչելի գները նպաստում են սպառողների հետաքրքրության աճին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ