Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացել
Թուրքիա
Թուրքիայի Բոդրում քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում 25 զբոսաշրջիկ հոսպիտալացվել է սննդային թունավորման ախտանիշներով։ Այդ մասին հայտնում է Kent TV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Օրթաքենթ շրջանում։ Զբոսաշրջիկները հիվանդանոց են տեղափոխվել սրտխառնոցի, փսխման և ստամոքսի ցավերի գանգատներով։ Բժիշկների տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և բոլորն արդեն բուժում են ստանում։
Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը կարող էր լինել հյուրանոցի ռեստորանում մատուցված հավի միսը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ